«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լրատվական դաշտի «քիլլերներն» ու 37-ի ոճով նամակ «թխողները»

Լրատվական դաշտի «քիլլերներն» ու 37-ի ոճով նամակ «թխողները»
06.11.2015 | 00:24

«Իրատեսին» այս անգամ գրում եմ ոչ թե որպես հեղինակ (ով իր պարբերականի էջերից «զրուցում» է սեփական ընթերցողների հետ, տարբեր հարցերի շուրջ կիսվում իր խոհերով), այլ որպես.
ա) ՀՀ քաղաքացի,
բ) Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ:
Սկզբից ևեթ ասեմ՝ ատում եմ անամոթ սուտը, բանսարկությունն ու ծախվածությունը կյանքի տարբեր ոլորտներում: Բայց ինձ առավել խոցում ու վիրավորում են հատկապես լրատվական դաշտում նկատվող նման դրսևորումները: Ինձ զայրացնում է, երբ ռուսի որակմամբ՝ «տՈտՌՍ»-ի փողերով թերթ ձեռք գցածները, այն դարձնում են զենք ու «քիլլեր» դարձած ընկնում երկրի քաղաքական, տնտեսական ու մյուս դաշտերի «ջանը»: Այդ իրողությունն է պատճառը, որ ինձ ստիպում է բարձրաձայնել՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գիտեմ մեկուկես տարվա համատեղ աշխատանքի բերումով։ Այդ ընթացքում կարողացա ճանաչել նրա ողջ էությունը: ՈՒ երբ լրատվամիջոցներից մեկում կարդացի նրան վերագրված խոսքերը, մի պահ մտածեցի՝ գուցե սխալվո՞ւմ եմ, գուցե Աբրահամյանն ունի երկո՞ւ լեզու. մեկով գյուղապետերիս հետ խոսում է մարդավարի, կիրթ, հարգալից, իսկ մյուս լեզվով նշավակում է իր աշխատակիցներին: Դիմեցի մարզպետարանի աշխատակից, ինձ շատ մտերիմ մեկին.
-Խնդրում եմ, ասա, ինչպե՞ս է Աբրահամյանը խոսում մարզպետարանի աշխատողների հետ:
Նա, որ գիտի իմ մարդկային հատկանիշները և լրիվ վստահում է ինձ, միանգամից ասաց.
-Ճիշտ է, երբեմն թվում է, թե Աբրահամյանը կոպիտ է խոսում, բայց այդպես չէ, անկասկած, ընդունված տոնով հասկացնում է ոմանց՝ ինձ մոտ միջնորդություն մի՛ արեք, որևէ բան մի՛ հասկացրեք՝ տենդեր շահելու կամ որևէ մեկին պաշտոնի նշանակելու համար, ես այդ կարգի միջնորդությունների կարիքը չունեմ:
Հասկացա ծանոթիս միտքը և լավ զգացի, որ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին վատ չեմ ճանաչել։
ՈՒղղակի ցավում եմ՝ ոմանք մարզպետի աթոռի իրենց մտապատկերներում ուրվագծվող հրապույրներից շլացած, ավելի ճիշտ կլինի ասել՝ կուրացած, զբաղված են լրատվամիջոցներում զրպարտագրեր «թխելով», 37-ին հարիր ոճով։ Աչք ունենալով մարզպետի պաշտոնի վրա և համոզվելով, որ Աբրահամյանին այդքան էլ հեշտ չէ տեղից շարժելը, հեռվից են գալիս. իմա՝ անանուն նամակներ խոթում այս կամ այն լրատվամիջոցի էջեր։ Իզո՜ւր են այդ ջանքերը, տիկնայք և պարոնայք։
Ասեմ, որ Աբրահամյանի միակ թերությունը նրա չափից դուրս փափուկ լինելն է, իսկ նրան վերագրվող բացասական որակները ոչ թե ֆանտազիայի, այլ չկամության ոլորտից են:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 3870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ